Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է


 

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

  • 09-06-2026 18:40:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն։ 
 
«Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10%-ն է մերժվել, ինչը նշանակում է, որ մամուլում տարածվող տեղեկատվությունը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մեծ մասը դատարանի կողմից մերժելու մասին իրականությանը չեն համապատասխանում։
 
Միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ-ստանալուն, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։
 
Այս պահին դատարանում առկա են միջնորդություններ, որոնք դեռ քննարկման փուլում են»։
 
Դատական իշխանություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն