Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար


 

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

  • 09-06-2026 18:50:24   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «անընդունելի» և «սխալ» է համարել եվրոպական երկրների կողմից Ռուսաստանին առաջադրված նախապայմանները՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։«Ինչ վերաբերում է եվրոպացիների միջնորդական դերին, նրանք, հավանաբար, հեռու են միջնորդի դերում հանդես գալու պատրաստակամությունից։

Նախ, միջնորդական ջանքերը սկսելը՝ Ռուսաստանին որևէ պայման առաջադրելով, հավանաբար անտրամաբանական է, սխալ և, իհարկե, մեզ համար անընդունելի», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մամուլի ասուլիսում։

«Գլխավորն այն է, որ մինչ այժմ մենք տեսնում ենք, որ եվրոպացիները շատ ավելի կենտրոնացած են պատերազմի շարունակման, քան խաղաղության բանակցությունների վրա», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լոնդոնում հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և հինգ պայման առաջադրել Ռուսաստանի հետ պատերազմում արդար և տևական խաղաղության հասնելու համար։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը