Գեորգիոս Պապանդրեուն առաջարկում է ստեղծել ազգային միասնության կառավարություն
16-06-2011 14:32:27 | Հունաստան | Միջազգային
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն պատրաստվում է այսօր հայտարարել կառավարության նոր կազմը եւ պատգամավորների առջեւ կառավարության հանդեպ վստահության հարց բարձրացնել:
Երեկ Պապանդրեուն առաջարկել էր «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությանը մտնել կառավարության կազմի մեջ՝ ապահովելու համար բյուջետային միջոցների իրականցումը երկրում, որոնք անհրաժեշտ են Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսական միջոցներ ստանալու համար: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պապանդրեուն պատրաստ է անգամ հրաժարական հայտարարել, եթե դրա անհրաժեշտությունը ծագի երկրում ֆինանսական միջոցների տնտեսմանն ուղղված ծրագիրն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ Աթենքի փողոցներում ցուցարարները շարունակում են բողոքել կառավարության կոշտ տնտեսումների քաղաքականության դեմ, ինչի շնորհիվ կառավարությունը հույս ունի ԵՄ-ից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ 110 միլիարդանոց վարկ, որի առաջին փոխանցումը նախատեսված էր իրականացնել այս ամսվա սկզբին: