ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2006 Թ.-ԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ<br /> ՄԱՍԱՆՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ 11 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2006 Թ.-ԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
ՄԱՍԱՆՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ 11 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

  • 17-03-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին ՀՀ ԱԺ-ն հաստատեց Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ.-ի ծրագրի կատարման 2006 թվականի տարեկան հաշվետվությունը, որը քննարկվել էր դեռեւս նախորդ քառօրյայում: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման է առաջարկվել ծրագրում ընդգրկված 19 ընկերություն եւ 22 գույքային միավոր, ընդ որում 17 ընկերություն մասնավորեցման է առաջարկվել մրցույթով եւ աճուրդով: Մասնավորեցման է առաջարկվել նաեւ լուծարումից հետո մնացած 38 գույքային միավոր: 2006-ին մասնավորեցվել է ծրագրում ընդգրկված 11 ընկերություն եւ գույքային միավոր, որից 4-ը` ուղղակի վաճառքի ձեւով, 3-ը` մրցույթով, 4-ը` աճուրդով: ՀՀ պետբյուջե սեփականաշնորհման հաշվին փաստացի մուտքագրվել է 455,42 մլն դրամ եւ 550 հազար ԱՄՆ դոլար, եւս 42,157 մլն դրամ (մոտ 136 հազար ԱՄՆ դոլար) փոխանցվել է համայնքների բյուջեներ: Մասնավորեցված ընկերությունների գերակշիռ մասը` 45,5 տոկոսը, այն ընկերություններն են, որոնց բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ 27,5 տոկոսը` ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի, 9 տոկոսը` Առեւտրի եւ տնտեսական զարգացման, 9-ական տոկոսը` Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարությունների ընկերություններ եւ մասնավորեցման օբյեկտներ են: Հաշվետվությունում նշվում է, որ 2006թ.-ին մասնավորեցման գործընթացի իրականացմանը հիմնականում խոչընդոտել են մասնավորեցման ներկայացվող ընկերությունների ծացր գրավչությունը ներդրողների համար եւ ընկերությունների խոշոր պարտքերը, ինչպես նաեւ ծրագրում ընդգրկված ընկերությունների մի մասի սնանկացման գործընթացում գտնվելը եւ դրանց գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն