2011 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱՀՈՎՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ<br /> ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐՈՎ<br />


2011 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱՀՈՎՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐՈՎ

  • 08-11-2007 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը բարձրորակ սերմացուներով ապահովված չէ, եւ Գյուղատնտեսության նախարարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Այս մասին նոյեմբերի 8-ի ասուլիսում հայտնեց նախարարության Բուսաբուծության զարգացման եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: Ըստ նրա, հանրապետությունում սերմնաբուծությունը հիմնականում իրականացվում է մասնավոր տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք լուրջ աջակցության կարիք ունեն: Այդ նպատակով նախարարությունը մշակել է «Սերմաբուծության 2007-2011թթ.-երի զարգացման ծրագիր», որն արժանացել է կառավարության հավանությանը: Գ.Պողոսյանը հայտնեց, որ այս տարի նախահիմնային եւ հիմնային սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսությունները ստացել են մոտ 36 մլն դրամի (մոտ 107 հազար ԱՄՆ դոլար) չափով լրավճարներ: 2008թ.-ին այդ ծավալը կավելանա, եւ ծրագրի ընդհանուր արժեքը տարեկան կկազմի մոտ 105 մլն դրամ: Ծրագրի իրականացման ավարտին` 2011թ.-ին, հանրապետությունն ամբողջությամբ կապահովվի հացահատիկային մշակաբույսերի բարձրորակ սերմացուներով: Նշվեց նաեւ, որ նույն ծրագրի շրջանակներում այս տարի ներկրվել է 60 տոննա աշնանացան ցորենի «սուպեր էլիտային» եւ 15 տոննա գարնանացան գարու սերմացու:
Նոյյան տապան  -   Տնտեսություն