ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի
նախագահ Պոլ Վուլֆովիցը հայտարարել է իր հրաժարականի մասին:
Վաղաժամկետ հրաժարականի համար պատճառ դարձավ ՀԲ նախագահի
անվան հետ կապված այն սկանդալային պատմությունը, համաձայն որի,
վերջինս անհիմն կերպով բարձրացրել էր իր ընկերուհու` ՀԲ
աշխատակցուհի Շահա Ռզայի աշխատավարձը, մինչդեռ նա պետք է
ենթականերին իր կարծիքը հայտներ Շ. Ռզայի աշխատանքային հնարավոր
առաջխաղացման մասին, այլ ոչ թե ամեն ինչ անձամբ որոշեր: Վուլֆովիցի
կողմից այդ քայլը ընդունվել է որպես բանկի կանոնների եւ իր
պայմանագրի կետերի խախտում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ընդունել է Պոլ Վուլֆովիցի
հրաժարականը եւ հույս հայտնել, որ նա կշարունակի աշխատել ՀԲ-ում:
Պոլ Վուլֆովիցը, որը ՀԲ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2005թ.` մինչ
այդ աշխատելով որպես ԱՄՆ պաշտպանության փոխնախարար, իր պաշտոնից
կհեռանա հունիսի 30-ին: