Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ինքնասպանությունների թիվը Եվրոպայում մեծացել է


Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ինքնասպանությունների թիվը Եվրոպայում մեծացել է

  • 08-07-2011 07:56:25   | Հայաստան  |  Միջազգային
 2008թ.-ի համաշխարհային ճգնաժամից սկսած Եվրոպայում մեծացել է ինքնասպանությունների թիվը, պնդում են հետազոտողները: Բրիտանական «Լանցետ» բժշկական ամսագրի տվյալներով` ինքնասպանություն գործելու մտքերը ավելի շատ տարածվել են այն եվրոպական երկրներում, որոնց տնտեսությունը առավել շատ է տուժել համաշխարհային ճգնաժամից: Այսպիսով, 2008թ.-ին Հունաստանում ինքնասպանությունների թիվը աճել է 17%-ով, իսկ Իռլանդիայում` 13%-ով: Սակայն հստակ թիվ կյանքից հեռացած մարդկանց վերաբերյալ հետազոտողները չեն կարող ասել ոչ բավարար տեղեկությունների պատճառով:
Նոյյան տապան  -   Միջազգային