Արթուր Չիբուխչյանը երրորդ անգամ լրացրեց գրոսմաստերի նորման<br />


Արթուր Չիբուխչյանը երրորդ անգամ լրացրեց գրոսմաստերի նորման

  • 01-06-2009 19:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին ավարտվեց «Գյումրի-2009» շախմատի միջազգային մրցաշարը: 9 հնարավորից 7 միավոր վաստակեց եւ հաղթող ճանաչվեց Ռինատ Ջամաբաեւը (Ղազախստան): 6 միավորով երկրորդ տեղը գրավեց Արթուր Չիբուխչյանը (Հայաստան), ով երրորդ անգամ լրացրեց գրոսմաստերի նորման: Իսկ երրորդ եւ չորրորդ տեղերը բաժանեցին Արա Մինասյանը (Հայաստան) եւ Թամազ Գելաշվիլին (Վրաստան)` 5,5-ական միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ