Հայաստանի շախմատի ազգային հավաքականը շարունակում է իր փայլուն մրցելույթները


Հայաստանի շախմատի ազգային հավաքականը շարունակում է իր փայլուն մրցելույթները

  • 25-07-2011 11:58:26   | Հայաստան  |  Սպորտ
 Չինաստանի Նինբո քաղաքում տղամարդկանց Շախմատի թիմային առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր, իսկ Հայաստանի ազգային հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ շարունակում է իր փայլուն մրցելույթները: Հուլիսի 24-ին, հաշվետու տուրում, մեր ընտրանին ընդունեց Հունգարիայի հավաքականին եւ հաղթեց 2.5 - 1.5 հաշվով: Այս անգամ Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգեւեց Սերգեյ Մովսիսյանը, ով սեւերով առավելության հասավ Ալմաշի նկատմամբ: Մեր մյուս ներկայացուցիչներ` Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: Այս հաղթանակից հետո մեր հավաքականը 12 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը եւ հետապնդող մրցակիցներից առաջ է անցել արդեն 3 միավորով: Ավելացնենք, որ հուլիսի 25-ին Հայաստանի մրցակիցը կլինի Ադրբեջանի հավաքականը, որը ներկայումս ընթանում է 7-րդ տեղում:
Նոյյան տապան  -   Սպորտ