ԲՈԻԼՂԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ<br />


ԲՈԻԼՂԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ

  • 11-05-2006 15:45:00   | Բուլղարիա  |  Միջազգային
ՍՈՖԻԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բուլղարիայի խորհրդարանը մայիսի 10-ին մերժել է ծայրահեղական կուսակցություններից մեկի բանաձեւը, որը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով «Ֆրանսպրես» գործակալության տեղեկատվությունը, Բուլղարիայի 240-տեղանոց խորհրդարանի նիստին մասնակցած 170 պատգամավորներից 81-ը` «դեմ», 56-ը «կողմ» են քվեարկել, իսկ 33-ը ձեռնպահ է մնացել: Ազգայնական ATAKA կուսակցությունը կոչ էր արել խորհրդարանին` հայտարարել ապրիլի 24-ը «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր»: Բանաձեւը, սակայն, մերժել է խորհրդարանում մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ստեղծված կոալիցիան, որի ներկայացուցիչները պնդել են, թե բանաձեւի ընդունման դեպքում կսրվեն հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաեւ լարվածություն կստեղծվի Բուլղարիայի երեք կուսակցությունների (որոնցից մեկը` թուրք փոքրամասնության կուսակցությունն է) կողմից կազմավորված կոալիցիոն կառավարությունում:
Նոյյան տապան  -   Միջազգային