Գվարդիոլա. «Մի փոքր հետ ենք ընկել ճիշտ ժամանակացույցից»


Գվարդիոլա. «Մի փոքր հետ ենք ընկել ճիշտ ժամանակացույցից»

  • 04-08-2011 16:57:08   | Իսպանիա  |  Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ԱՄՆ-ն ներկայացնող «Չիվասի» հետ կայացած հանդիպումից հետո իր կարծիքներն է կիսել խաղի եւ մինչմրցաշրջանային նախապատրաստվածության վերաբերյալ: «Մենք մի փոքր հետ ենք ընկել ճիշտ ժամանակացույցից: Այնուամենայնիվ, ես վստահում եմ իմ սաներին եւ գիտեմ, որ կկարողանանք հաջող հանդես գալ բոլոր մրցաշարերում: Շատ շուտով մեզ սպասվում են նաեւ Իսպանիայի ու Եվրոպայի սուպերգավաթային հանդիպումները եւ ամեն-ինչ պետք է անել այդ խաղերին բարելավված մարզավիճակով մոտենալու համար: Այս հաշվի մասին պետք է շատ շուտ մոռանալ»,- նշել է Գվարդիոլան: Տեղեկացնենք, որ «Բարսան» խաղացել է կիսամարտական կազմով եւ ջախջախվել 4:1 հաշվով: Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 14-ին եւ 17-ին: Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին, որտեղ կատալոնացիների մրցակիցը կլինի պորտուգալական «Պորտուն»:
Նոյյան տապան  -   Սպորտ