ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՇԱՏ ՄՈՏ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՇԱՏ ՄՈՏ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

  • 29-10-2004 18:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Կալվիա քաղաքում ընթացող շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայի ավարտին ընդամենը մեկ մրցափուլ է մնացել: 13-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Ֆրանսիայի թիմի հետ: Լեւոն Արոնյանն ու Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքիով ավարտեցին իրենց հանդիպումները մրցակիցների հետ, Սմբատ Լպուտյանը հաղթանակ տարավ, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտություն կրեց: Այժմ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 33 միավորով 3-րդ տեղն է գրավում եւ ընդամենը կես միավորով են ետ մնում Ռուսաստանի թիմից: Վերջին մրցափուլում Վրաստանի հավաքականին հաղթելու դեպքում նրանք կարող են ՌԴ-ի թիմից առաջ անցնել: Իսկ տղամարդկանց մրցապայքարը 36,5 միավորով գլխավորում է Ուկրաինայի ընտրանին, որը փաստորեն ապահովել է օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Հայաստանի կանանց հավաքականը 13-րդ մրցափուլում հաջող հանդես եկավ` 2,5-0,5 հաշվով հաղթելով Մոլդովայի թիմին եւ վաստակելով 22,5 միավոր: Նրանք այժմ 14-րդ տեղում են: Հոկտեմբերի 29-ին կայանալիք վերջին մրցափուլում Հայաստանի շախմատիստուհիները կհանդիպեն Ադրբեջանի հավաքականի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ