Լույս է տեսել Գեւորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» երկհատորյակի առաջին մասը


Լույս է տեսել Գեւորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» երկհատորյակի առաջին մասը

  • 15-09-2011 18:00:04   | Բելգիա  |  Նոր գրքեր
Լույս է տեսել Բելգիայում հրատարակվող հայկական «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր եւ խմբագիր Գեւորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» երկհատորյակի առաջին մասը: Առաջին հատորում հեղինակն ամփոփ ներկայացրել է պատմագրական ակնարկ հայ-բելգիական վաղնջական առնչությունների, Բելգիա հասած առաջին հայերի, Բելգիայի, եւ ոչ միայն, ամենասիրված չորս հայ սրբերի, նրանց ունեցած դերի, հայ-բելգիական առաջին խնամիական կապերի, հայ առեւտրականների, հայագետ բելգիացիների, ինչպես եւ Բելգիայում բնակվող անվանի հայերի մասին: Երկրորդ հատորում կներկայացվեն հայկական կազմակերպությունները, եկեղեցին, կուսակցությունները, անհատներ, ընտանիքներ, հայերենին վարժ տիրապետող բելգիացիներ, հայագետներ, որոնք մեծ ավանդ ունեն հայապահպանության եւ հայաճանաչման գործում: Փորձ կարվի ներկայացնել վիճակագրական տվյալներ Բելգիայում հաստատված հայերի մասին:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play