Կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ սեղանի թենիսի չորրորդ առաջնությունը


Կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ սեղանի թենիսի չորրորդ առաջնությունը

  • 04-06-2011 17:45:19   | Հայաստան  |  Սպորտ
«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում հունիսի 4-ին կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 4-րդ առաջնությունը: Այն համատեղ կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը եւ Գոհար Խանզրատյանը: Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 16 լրատվամիջոցների 40 աշխատակից (22 տղամարդ եւ 18 կին): Տղամարդկանց անհատական մրցումներում առաջին երեք տեղերը զբաղեցրին Արմեն Ստեփանյանը («Ռադիո Հայ»), Արսեն Թամազյանը (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) եւ Սամվել Ջինանյանը («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն), իսկ կանանց անհատական մրցումներում՝ Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն), Թամարա Մխիթարյանը («Ա1+») եւ Կարինե Աբելյան ը («Հայոց Աշխարհ»)։ Չորրորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողներին եւ մրցանակակիրներին (1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողներին) նվիրեց 3G Wi-Fi երթուղիչ, որը տրամադրում է անսահմանափակ, անլար ու արագ ինտերնետ, ներքին ցանց ստեղծելու պարզ ու հարմար հնարավորություն, եւ մատչելի հեռախոսակապ:
Նոյյան տապան  -   Սպորտ