Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային հանձնաժողովի լիիրավ անդամ


Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային հանձնաժողովի լիիրավ անդամ

  • 11-10-2011 14:58:33   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում իր աշխատանքները սկսեց «Լազերային ֆիզիկա-2011» միջազգային գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: Օպտիկայի միջազգային հանձնաժողովի քարտուղար Անժելա Գուսմանը (ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարան) ողջունեց գիտաժողովի մասնակիցներին եւ հայտարարեց, որ Հայաստանը դարձել է հանձնաժողովի լիիրավ անդամ: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 14-ը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ