1993թ. հունիսի 12 - Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է
հրամանատարական բարձունքից` անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային` ներսը եւ շուրջը զինվորներ: Մեքենայից իջնելով` Մոնթեն դիրքավորվելով` կրակահերթ բացեց առճակատ:Անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում են Մոնթեն եւ նրա