1904թ. հունիսի 9 - Ծնվել է հայ նշանավոր դերասան Դավիթ Մալյանը


09-06-1904   | Armenia  |  

1904թ. հունիսի 9 - Ծնվել է հայ նշանավոր դերասան Դավիթ Մալյանը: (Վախճ. 1976 թ.):

 

Դավիթ Մալյանը ծնվել է 1904թ.-ին Զաքաթալա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որը կիսատ է թողել, քանի որ ընտանիքի հետ միասին 1918թ.-ին Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստանի Թելավ քաղաք:
 
Մասնագիտական կրթությունը Մալյանը ստանում է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում 1924թ.-ին՝ Արշակ Բուրջալյանի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ:
 
Կարճ ժամանակ աշխատում է Երևանի Առաջին պետթատրոնում, այնուհետև աշխատանքի է անցնում Թիֆլիսի Հայ դրամայում:
1929-1930թթ.-ին Դավիթ Մալյանը աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում: Այնուհետև երկու թատերաշրջան անց է կացրել Երևանի Բանվորական թատրոնում: Հետո դերասանը տեղափոխվում է Հայֆիլմ և 1937թ.-ին հաստատվում Սունդուկյանի անվան թատրոնում իբրև դերասան:
 


News from Armenia and Diaspora - Noyan Tapan