1855թ. հունիսի 4 - Կ.Պոլսում լույս է տեսել «Արծվի Վասպուրական» պարբերականը


04-06-1855   |   |  

1855թ. հունիսի 4 - Կ.Պոլսում լույս է տեսել «Արծվի Վասպուրական» պարբերականը` Մ.Խրիմյանի խմբագրությամբ (1858-1864 թթ. հրատարակվել է Վարագա վանքում, 1872 թ. կրկին հրատարակվել է Կ. Պոլսում` Մանվել Անանյանի խմբագրությամբ):

Արեւմտյան Հայաստանում տպագրված առաջին պարբերականն է: Ունեցել է ազգային պահպանողական ուղղություն, հանդես է եկել լուսավորությունն ու կրթությունը ջատագովող հոդվածներով, հետագայում արտահայտել նաեւ գավառահայության բողոքը թուրքական եւ այլ ավարառուների դեմ` Վասպուրականում եւ այլուր: Քարոզել է ազգային բարքերի, ավանդական ծեսերի սրբագործման գաղափարներ, իդեալականացրել հայ պատմական անցյալը: 1860-ական թվականներին «Արծվի Վասպուրական»-ը առաջադրել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ, պահանջել Ազգային սահմանադրությունը կիրառել Արեւմտյան Հայաստանում: «Արծվի Վասպուրական»-ը լույս է տեսել գրաբարախառն աշխարհաբարով:


Ամսագրին աշխատակցել են Վարագա ժառանգավորաց դպրոցի սաները՝ Ա. Թոխմախյանը, Տեւկանց եղբայրները, Գ. Սրվանձտյանը նաեւ Հ. Մելիք-Հակոբյանը (Րաֆֆի), Մ. Աղաբեկյանը եւ ուրիշներ:



News from Armenia and Diaspora - Noyan Tapan