1918թ. հունիսի 4 - Օսմանյան կայսրության եւ Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջեւ կնքվել է Բաթումի հայ-թուրքական համաձայնագիրը, որով Թուրքիան ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը: Պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածներից:
Պայմանագրով Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արեւմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլեւ Արեւելյան Հայաստանի մի շարք շրջաններից` Ալեքսանդրապոլի եւ Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երեւանի եւ Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի 1/5-րդից, Ալեքսանդրապոլ-Նախիջեւան երկաթուղուց (բացի Երեւան-Մասիս 6 վերստանոց