1992թ. հունիսի 2 - Գերագույն խորհրդի որոշմամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը


02-06-1992   |   |  

1992թ. հունիսի 2 - Գերագույն խորհրդի որոշմամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը, որը Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոնական տարբերանշանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ կտոր` հորիզոնական եւ հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2:


News from Armenia and Diaspora - Noyan Tapan