1924 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ Գոհար Գասպարյանը

  • -- ::   | Armenia  |  

1924 թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեում ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Գոհար Գասպարյանը: Նա ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948 թվականին հայրենադարձվել է: 1949 թվականից Հայաստանի օպերայի եւ բալետի

ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ: Գոհար Գասպարյանը 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր: 1964-ից դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում, 1973-ից` Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել
են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: Նրա աշակերտն է եղել նաեւ ապագա ամուսինը` օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լեւոնյանը: 1984 թվականին ընտրվել է Երեւանի պատվավոր քաղաքացի: Նրան նաեւ անվանել են «հայկական սոխակ»:
Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին:
 

  -