Sputnik Արմենիա. Ի՞նչ մասնագիտություն ընտրել Հայաստանում լավ ապրելու համար
21-01-2020 11:00:00 | Armenia |
Հունվարի 21-ին, ժամը 11:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս ՝ «ՀՀ աշխատաշուկա․ ակտիվության վերլուծություն, աշխատավարձեր, թվայնացման հեռանկարներ» թեմայով։
Ինչպե՞ս է զարգանում աշխատաշուկան Հայաստանում: Ո՞ր մասնագիտություններն են ամենաբարձր վարձատրվողները: Ի՞նչ մասնաբաժին են զբաղեցնում միգրանտները նոր աշխատատեղերի բաշխման մեջ:
Այս և այլ հարցերին կպատասխանեն տեխնիկական գիտությունների թեկնածու, աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am կայքի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանն ու staff.am–ի համահիմնադիր, վերլուծաբան Վահե Ավետիսյանը:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35 Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։