Sputnik Արմենիա. Նոր նախաձեռնություն մարզերից Երևան եկած ուսանողների համար

  • 29-01-2020 11:00:00   | Armenia  |  
 
Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ուսանողի տուն» նախաձեռնության համահիմնադիրներ Մհեր Մկրտչյանի և Ծովինար Սարգսյանի ասուլիսը։
 
Ասուլիսի ընթացքում Մհեր Մկրտչյանը և Ծովինար Սարգսյանը կներկայացնեն «Ուսանողի տուն» նախաձեռնության մոտեցումների և ծրագրերի մասին:
 
Մտահղացման հեղինակները «Ուսանողի տունը» նախանշում են որպես մի հարթակ, որը կթեթևացնի մարզից եկած ուսանողի մի քանի խնդիր միաժամանակ. կապված ուսման վարձի, աշխատանք գտնելու, հասակակիցների հետ շփման, ժամանցի հետ: «Ուսանողի տուն» նախաձեռնության հիմնական նպատակն է մարզերից Երևան եկած շնորհալի ուսանողների համար ոչ ֆորմալ կրթության և բնակության պայմանների ստեղծումը, մայրաքաղաքում նրանց կենցաղային և բնակարանային խնդիրները թեթևացումը: Նախատեսվում է ծրագրում ներգրավել այն ուսանողներին, որոնք ուսումնառությունից հետո վերադառնալու են ծննդավայր:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35 Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում
 
 
 
 
  -