ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան համատեղ հայտարարությամբ

27-02-2020 15:20:00   | Armenia  |  
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: 
 
Նույն օրը, ժամը 16.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
 
Միջոցառմանը կարող են մասնակցել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված
լրատվամիջոցների ներկայացուցիչները:
 
Մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածք՝ փետրվարի 27-ին` ժամը 15.20-ից 15.40-ը:
 
 
 
 
 
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 218
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին