Ասուլիս նվիրված «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. իմ սրտի ԶԻՆՎՈՐ» միջոցառմանը
26-01-2021 14:00:00 | Armenia |
«Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը հունվարի 26-ին, ժամը 14:00-ին հրավիրում են Բուկինիստ գրախանութ-սրճարան (հասցե` Մաշտոցի 20) ներկա գտնվելու կայանալիք մամուլի ասուլիսին:
Թեմա՝ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով անցկացվելիք «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. իմ սրտի ԶԻՆՎՈՐ» միջոցառում:
Այս տարի ավանդական դարձած իմ գաղտնի գրքասեր միջոցառումը նվիրվում է Տարվա Հերոսին՝ Հայ Զինվորին:
Բանախոսներ են «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: