«Հայրենի ելևէջներ». ստեղծագործում է անմահացած հերոսի 9 տարեկան որդին

  • 02-03-2021 16:15:00   | Armenia  |  

 
Մարտի 2-ին ժամը 16:15-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ  Ջոտտոյի արվեստանոց թանգարանում կբացվի «Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
 
Ցուցահանդեսին կներկայացվեն զոհված լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանի որդու՝ Րաֆֆի Մաթևոսյանի  ստեղծագործությունները: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը:
 
Րաֆֆի Աշոտի Մաթևոսյանը 9 տարեկան է: Տաղանդավոր զավակի հայրը` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը պատերազմի լուրն առնեուն պես մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս շարունակ քաջաբար մարտնչել ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր և հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ: 
Այս պատերազմում անմահացած հերոսները նվիրաբերեցին իրենց կյանքը` պարգևելով խաղաղության իրավունք և պատգամելով մեզ ապրել ու ստեղծագործել: Հավերժ փառք և խոնարհում: Հավատարիմ այդ պատգամին Րաֆֆին շարունակում է ստեղծագործել...
 
https://www.facebook.com/events/268235964661207/?ti=ls
  -