Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացում։ 20-րդ հոբելյան

12-04-2021 14:00:00   | Armenia  |  



2021 թվականի ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից` 2002թ.-ից:
Շաբաթի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:
 
Այս տարի Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը տեղի կունենա  ապրիլի 12-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։
 
Ծրագրում
 
Բացման հանդիսավոր արարողություն
 
Պատվոգրերի հանձնում Ազգային գրադարանային շաբաթի հիմնադիր անդամներին։
 
«Ազգային գրադարանային շաբաթ» շտեմարանի ներկայացում։
 
Հայաստանի ազգային գրադարանի նոր լոգոյի ներկայացում
 
Ազգային գրադարանային շաբաթի 20-ամյակին նվիրված պաստառների, հրավիրատոմսերի ցուցադրությու։
դահլիճում։   Ծրագրում   Բացման
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 105
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին