Դոմ Մոսկվի. Երևանում կնշվի Տիեզերագնացության օրը

  • 12-04-2021 10:00:00   | Armenia  |  

Ապրիլի 12-ին՝ ժամը 10։00-ին, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (հասցե։ Արգիշտի 1, 3-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա «Տիեզերական հետազոտությունները և ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով միջազգային կոնֆերանս։ Միջազգային կոնֆերանսը նվիրվում է  Տիեզերքի նվաճման 60-ամյակին և «Տիեզերագնացության օրվան», որը նշվում է ապրիլի 12-ին։  
 
Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա նաև «Առաջինը Տիեզերքում» ֆոտո ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ 
 
Ներկա կլինեն ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին, Վ. Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Ա.Ալիխանյանի անվ.ազգային գիտական լաբորատորիայի ղեկավար Վահագն Գուրզադյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և հեռավար կապով՝ «Կոսմոնավտիկա և ավիացիա» կենտրոնի նախագահ, Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինը, «Կոսմեցենտր»-ի Յու. Ա. Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կրթապատմական կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի հերոս Սալիժան Շարիպովը։ 
 
Նախատեսվում են քննարկումներ առաջատար գիտնականների և NASA-ի համար տիեզերական հավելվածների հաքաթոն անցկացնող ՏՏ ընկերության մասնակցությամբ։
 
Միջազգային կոնֆերանսի կազմակերպիչներն են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Վ. Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը։ «Դոմ Մոսկվի»-ի կենտրոնը նախաձեռնել է միջոցառումների շարք՝ նվիրված Տիեզերագնացության օրվան։
 
Կոնֆերանսի մանրամասն ծրագիրը և քննարկման մասնակիցների ցանկը կցված է նամակին՝ հայերեն և ռուսերեն։  
  -