Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ամենամյա 20-րդ համաժողով

16-04-2021 14:30:00   | Armenia  |  



Ապրիլի 16-ին «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ամենամյա 20-րդ Համաժողովը։
 
Համաժողովին կմասնակցեն ինչպես Միության անդամները, այնպես էլ ոլորտի
այլ առաջատար ընկերություններ, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
 
Համաժողովի հանդիսավոր բացումը կիրականացվի ապրիլի 16-ին, ժամը 14։30, մասնակիցների գրանցումը` ապրիլի 16–ին, ժամը 14:00:
 
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ փոխվարչապետ
Տիգրան Ավինյանը։
 
Համաժողովին անցկացվելու են Միության Նախագահի և Վարչության ընտրություններ, ինչպես նաև ներկայացվելու է Միության 2021-2025 թթ. ռազմավարությունն ու Միության կանոնադրության փոփոխության նախագիծը։
 
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 138
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին