ՏԿԵ նախարարություն. տեղի կունենա առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկի միջոցառումը
14-04-2021 14:00:00 | Armenia |
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղու թիվ 51 հողատարածքում (Հրազդան համայնքի գործող աղբավայրի տարածքում) տեղի կունենա առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկի միջոցառումը։
Ներկա կլինեն ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, այլ պաշտոնատար անձինք։
Աղբավայրը կառուցվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում։ Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։