Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրավիրում է աշխատանքային խորհրդակցության
15-04-2021 11:00:00 | Armenia |
Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2021 թվականի ապրիլի 15-ին 11։00-ին DoubleTree by Hilton հյուրանոցում կազմակերպում է «Նորարարական (թվային) տեխնոլոգիաները որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց․ համագործակցության հնարավորություններ և կարիքներ» խորագրով աշխատանքային քննարկում։ Նախաձեռնվող հանդիպումը նվիրված է լինելու գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ստեղծման վերաբերյալ համագործակցության ձևավորմանը: