«Քարֆուր Հայաստան» սուպերմարկետում տեղի է ունենալու հուշագրի կնքում

  • 10-05-2021 10:00:00   |   |  

Հարգելի գործընկերներ, սույն թվականի մայիսի 10-ին, առավոտյան 10։00-ին «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատ»-ի` ի դեմս պալատի նորընտիր նախագահ Տիգրան Առաքելյանի նախաձեռնությամբ Արշակունյանց 34/3 հասցեում (Երևան Մոլի շենք) գտնվող «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետում տեղի է ունենալու հուշագրի կնքում՝ «Ագրո-հոլդինգ»-ի և «Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստան»-ի միջև, որով սկիզբ է դրվում Հայաստանում գյուղական համայնքների շենացման միջազգային-համահայկական ծրագրին, որի արդյունքում շեշտակի աճելու են Հայաստանից դեպի Եվրոպա արտահանման ծավալները, ինչպես նաև Հայաստանի համայնքներում ստեղծվելու են հազարավոր նոր աշխատատեղեր։
 
«Ագրո-հոլդինգ»-ի և «Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստան»-իմիջև կնքվելիք հուշագրի համաձայն՝ «Քարֆուր Հայաստան»-ըհամաձայնվում է գնել «Ագրո-հոլդինգ»-ի կողմից արտադրված ապրանքատեսակների անհրաժեշտ քանակը` նախապես համաձայնեցված տեսականիով։
 
 
 
  -