Հարգելի՛ գործընկեր: Հայտնում ենք Ձեզ, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթը կմեկնարկի մայիսի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մրցույթի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ: Բացման համերգին իրենց ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան նաև Միրզոյանական մրցույթի կրկնակի դափնեկիրներ Ալեքսանդր Հարությունյանը և Անդրեյ Կուրբետը:
Սկիզբը՝ ժ.15:30: