Արմենպրես. «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի ներկայացուցիչների ասուլիսը

12-05-2021 11:00:00   | Armenia  |  



ՄԱՅԻՍԻ 12-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի նախագահ Արփի Կարապետյանի, «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի խորհրդի անդամ Հասմիկ Վարդանյանի, «Արինսայթս» (R-Insights) հետազոտական ընկերության տնօրեն  Լիլիթ Ղաբանյանի, «Ավրորա
Բարեալիս» մարքեթինգային և բրենդինգային ընկերության հիմնադիր տնօրենի Արթուր Ազիզյանի, «Նախագծերի կառավարման ինստիտուտ»-ի հայաստանյան բաժանմունքի համահիմնադիր, փոխնախագահ Դավիթ Գրիգորյանի  ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծ՝ ուղղված մարտական գործողություններին մասնակցած ու զորացրված 18-30 տարեկան երիտասարդների աջակցությանը:
 
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց  ձևաչափով:
Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 50
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին