Համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա հոբելյաններին

12-05-2021 19:00:00   | Armenia  |  



Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Արամ Խաչատրյան» համերգասրահը ներկայացնում են ջազ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա
հոբելյաններին։
 
Համերգը մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին ելույթ կունենա Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի
ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես կգան ԵՊԿ ջազ-փոփ երաժշտության ամբիոնի ուսանողները։
 
Համերգային ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի հայտնի և սիրված երգերը:  
 
 
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 49
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին