Կանցկացվի խորհրդաժողով՝ քննարկելու Արարատյան դաշտի ջրային խնդիրները և դրանց բացասական հետևանքները Հայաստանի համար

14-05-2021 11:00:00   | Armenia  |  



Վաղը՝ մայիսի 14-ին Երևանում տեղի կունենա «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողով՝ քննարկելու Արարատյան դաշտի ջրային խնդիրները և դրանց բացասական հետևանքները Հայաստանի համար։ 
 
Վայրը՝  Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահ։
 
Երբ` Ուրբաթ օրը, մայիսի 14-ին, ժ.11:00-12:45: Lրագրողները հնարավորություն կունենան ուղղել իրենց
հարցերը գրանցման ժամանակ 10:30-11:00 կամ պաշտոնական մասից հետո` ժ.12:45-13:15-ն ընկած ժամանակահատվածում։
 
Միջոցառման մասնակիցներ` 
 
Դեյվիդ Հոֆման, ԱՄն ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնակատար 
 
Ռոմանոս Պետրոսյան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար 
 
Հրավիրվածների թվում են՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության
և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ Կարեն Մուխսյանը։  
 
Տեղեկությունների համար դիմել ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Կիրակոսյանին, հեռ․՝ (095) 347743; (091) 498565, Էլ-փոստ: [email protected]։
 
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 50
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին