Ա. Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված մամուլի ասուլիս և նամականիշի մարում

14-06-2021 11:15:00   | Armenia  |  



Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին՝ ժամը 11:15-ին, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝  նվիրված կոմպոզիտորի ծննդյան 150–ամյակին:
 
Ասուլիսին կհաջորդի «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի  մարման հանդիսավոր արարողությունը (տուն-թանգարանի մշտական ցուցադրության սրահ, 2-րդ  հարկ)։
 
Մամուլի ասուլիսի բանախոսներն
են՝
ՀՀ կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյան 
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյան
Ա․Սպենդիարյանի անվան երաժշտական  մասնագիտական դպրոցի տնօրեն 
Մարինա Վարդանյան 
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյան
 
Նամականիշի մարումը կիրականացնեն՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյան
Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյան
ՀՀֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյան
 
Գեղարվեստական մաս՝
Ա.  Սպենդիարյանի «Գնչուհի» ստեղծագործությունը կոմպոզիտորի հուշասենյակում նրա դաշնամուրովառաջին անգամ կկատարեն «Մեկնարկ» տաղանդի զարգացման  նպատակային ծրագրի անդամներ Էլեն Խաչիկյանը և Արթուր Գրիգորյանը: 
 
Սահակյան «ՀայՓոստ»
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 69
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին