Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Քեզ համար...» խորագիրը կրող համերգը

  • 13-06-2021 19:00:00   | Armenia  |  

Հունիսի 13-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա  «Քեզ համար....» խորագիրը կրող համերգը, որին մասնակցում են ԵՊԿ Ակադեմյական վոկալ 4րդ կուրսի ուսանողները։
 
Համերգի խորագիրն է «Քեզ համար....»։ Համերգը նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված Գոռ Թումանյանի հիշատակին։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Գոռ Թումանյանի համակուրսեցիները։ Գոռ Թումանյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, ով հանդես է եկել նաև Թուրքիայում և վաստակել «Գրան Պրի» մրցանակ։ Մարտական ուղին անցել է փայլուն, վաստակելով Բանակի հրամանատարության սերն ու հարգանքը։ Համերգի հիմնական նպատակն այն է որ Գոռ Թումանյանը չավարտելով Կոնսերվատորիան, հնարավորություն ընձեռեց որ մենք լինենք և իր գործը շարունակենք։
 
Փառատոնի գործընկերներն է «Միասին» բարեգործական հիմնադրամը։
 
Կոնտակտային անձ՝
 
Սևադա Համբարչյան
 
ԵՊԿ ուսանող, համերգի կազմակերպիչ, Գոռ Թումանյանի համակուրսեցի։
 
Հեռ․ +374 93 96 34 00
 
sevadahambarchyan@gmail.com
 
 
  -