Նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով

  • 14-06-2021 19:00:00   | Armenia  |  

Հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
 
Բանավեճին մասնակցելու հրավեր է ուղարկվել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը, «Հանրապետություն» կուսակցությանը, «Ազատ հայրենիք» դաշինքին, «5165 Ազգային պահպանողական շարժում» կուսակցությանը, «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցությանը, «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» ին, «Ազգային օրակարգ» կուսկացությանը, «Ազատական» կուսակցությանը:
 
Բանավեճի մասնակիցների թիվը համապատասխանեցված է հեռուստատաղավարի սահմանափակ տարածքին:
Բանախոսներ՝
10 - Վարդան Այվազյան՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
11 - «Հանրապետություն» կուսկցություն (հրավերը մերժվել է)
13- Անդրիաս Ղուկասյան՝ «Ազատ Հայրենիք» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
16 - Լևոն Հովսեփյան՝ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
17 - Միքայել Նահապետյան՝ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
18 - Ռուբեն Մեհրաբյան՝ «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
19 - Վարազդատ Հարությունյան՝ «Ազգային օրակարգ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
21 - «Ազատական» կուսակցություն (հրավերը մերժվել է)
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը:
 
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
  -