Տեղի կունենա «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ասուլիսը
18-06-2021 17:00:00 | Armenia |
Հունիսի 18-ին՝ ժամը 17:00-ին, «Հիլթոն» հյուրանոցի «Տոկիո» սրահում տեղի կունենա «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ասուլիսը:
Լրագրողների հետ հանդիպմանը կմասնակցեն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Բանախոսները կներկայացնեն ինչպես նախընտրական քարոզարշավի վերաբերյալ երկարաժամկետ առաքելության նախնական դիտարկումները, այնպես էլ բուն քվեարկության օրը դիտորդական առաքելության գործունեության մանրամասները: