ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը հանդես կգա հայտարարությամբ

20-06-2021 11:00:00   | Armenia  |  



Հարգելի գործընկերներ,
 
Ցանկանում ենք վաղը մեդիա միջոցառում առաջարկել, խնդրում ենք հետևել՝ ստորև:
 
Ընտրությունների օրը, ժամը 11-ին, թիվ 55 դպրոցում, 16 Մարշալ Բաղրամյան պող.
 
Դուք հրավիրված եք մամուլի միջոցառման՝
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար պրն. Օուեն Մերֆիի մասնակցությամբ: Պրն. Մերֆին հանդես կգա հայտարարությամբ՝ ուղղված լրատվամիջոցներին և համառոտ հարցերի կպատասխանի: Այնուհանդերձ, նա չի կարողանա ընտրությունների օրվա դեպքերի վերաբերյալ հարցեր ընդունել:
Լուսանկարելու և տեսանկարահանելու հնարավորություն նույնպես կընձեռվի:
 
Լրագրողներին սիրով հիշեցնում ենք, որ շարունակական համաճարակի պատճառով, սոցիալական հեռավորության և անձնական առողջության պաշտպանության միջոցառումները պետք է պահպանվեն:
 
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 28
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին