Լուսաբանման հրավեր. Քննարկում Սերգեյ Ենիկոլոպովի հետ

  • 24-06-2021 19:00:00   | Armenia  |  

Հարգելի գործընկերներ,
 
Հունիսի 24-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու Հոգեկան առողջության գիտական կենտրոնի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Սերգեյ Ենիկոլոպովի հետ առցանց քննարկումը, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
 
Ինչպես միշտ, մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր: Այս բոլոր հարցերը անմիջական կապ ունեն վերջերս մեկնարկած ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության և նրա 15 նպատակների հետ։ 
 
Լուսաբանման համար, խնդրում ենք գրանցվել այստեղ:
 
Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի և հայերենի համաժամանակյա թարգմանությամբ: 
 
Հարցերը կարող եք ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեին:
 
 
 
 
  -