Վահան Տերյանի ցուցասրահի բացում

  • 01-08-2021 13:00:00   | Armenia  |  

 
Օգոստոսի 1-ին, ժամը 13։00-ին նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի՝ Ջավախքի Գանձա գյուղում տեղի կունենա մեծ բանաստեղծի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը:
 
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ)  նախաձեռնեց և բարերարների աջակցությամբ իրականացրեց Վ. Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումը։ 
 
Ծրագիրը կյանքի է կոչվելու երեք փուլով. Առաջին փուլով նախատեսվում էր վերականգնել տուն-թանգարանի ցուցասրահը, որն արդեն պատրաստ է։ Երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, երրորդ փուլով վերականգնվելու է ամբողջ համալիրը: 
 
 Տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը աչքի է ընկնելու  դիզայներական հարուստ ու գեղեցիկ լուծումներով, եռաշերտ ցուցադրությամբ, ինչպես նաև հագեցած՝ 21-րդ դարին հատուկ նորարարություններով:
 
Օրակարգ՝
 
08։30-Մեկնում Երևանից
11։00-Սուրբ պատարագ Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում
12:00-Ծաղիկների խոնարհում Տերյանի կիսանդրու մոտ
13։00-Վ.Տերայնի տուն-թանգարանի ցուցասրահի բացում
14։00-Մշակութային համարներ
15։00-Հյուրասիրություն
 
*Հետադարձ կապ Հայաստանում՝  էլ. հասցե՝ info@jah.am, Հեռ.՝ +374 (10) 52 20 26, 
+374 98 84 15 18
 *Լրագրողների կեցությունը և փոխադրումը ՀՀ-ից դեպի Ջավախք և վերադարձ կապահովի հիմնադրամը: Խնդրում ենք հաստատել մասնակցությունը մինչև հուլիսի 28-ը:
 
 
 
  -