«Տիմպուլս» բջջային հավելածի շնորհանդեսի հրավեր

  • 27-07-2021 12:00:00   | Armenia  |  

 
«Կոմպասս» ՀԿ-ն ս․թ․ մայիս-հուլիս ամիսներին իրականացրել է «Նորարար բջջային հավելված՝ հանուն քաղաքացիների ներգրավվածության ու ՏԻՄ կառավարման բարելավման Գյումրիում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Գյումրի համայնքում քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանը համայնքի իշխանությունների կողմից կայացվող որոշումներում՝ ներդնելով հաշվետվողականության ու մասնակցայնության
ապահովման նորարար համակարգ։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ կողմից իրականացվող «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում։
 
Ծրագրի թիրախային խմբերն են հանդիսանում Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքապետարանն ու ավագանին, իսկ շահառու են հանդիսանում համայնքի բնակիչները։ Մշակված բջջային հավելվածը ստեղծվել է համայնքի բնակիչների և ՏԻՄ-ի շփումն առավել ինտենսիվ ապահովելու համար։ Հավելվածը հնարավորություն կընձեռնի համայնքապետարանի տվյալ ոլորտի պատասխանատուին կամ ավագանու անդամին ուղղել հարցեր, բարձրաձայնել խնդիրներ ու ստանալ պատասխաններ, իսկ ՏԻՄ-երին՝ կայացվող որոշումների վերաբերյալ ստանալ ոլորտային փորձագիտական հանրույթի, ինչպես նաև բոլոր բնակիչների կարծիքներն ու առաջարկները։
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Նորարար բջջային հավելված՝ հանուն քաղաքացիների ներգրավվածության ու ՏԻՄ կառավարման բարելավման Գյումրիում» ծրագրի շրջանակներում մշակված «Տիմպուլս» բջջային հավելածի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս․թ․ հուլիսի 27-ին․ ժամը 12։00-ին Բեռլին Արթ Հոթելի դահլիճում (հասցեն՝ է․ Գյումրի, Հաղթանակի պողոտա 25 շենք)
 
Հարցերի դեպքում զանգահարել «Կոմպասս» կենտրոն՝ (+374 312) 6 01 00, (+374) 93 199 655
 
 
  -