Sputnik Արմենիա. Հայաստանում 13-րդ անգամ խորովածի փառատոն կանցկացվի

  • 05-08-2021 15:00:00   | Armenia  |  

Խորովածի փառատոնը վաղուց արդեն ավանդական է դարձել Հայաստանում։ Այս տարի միջոցառումը կանցկացվի օգոստոսին։ Ասուլիսի բանախոսները կպատմեն, թե ինչ անակնկալներ են պատրաստել և որ երկրների խոհարարներն են պայքարելու լավագույնի կոչման համար։
 
Օգոստոսի 5-ին` ժամը 15:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիս կտան «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, »Հյուսիսային դարպասներ» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը և Youtube-ի աստղ, խոհարարական բլոգեր, բելգիացի մեր հայրենակից Ժորժ Հարությունյանը:
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
  -