«Անավարտ թռիչք…» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառք

  • 20-09-2021 19:00:00   | Armenia  |  

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և արդի հայ արվեստագետները համատեղ կազմակերպել են «Անավարտ թռիչք…» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի բացումը տեղի կունենա  սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Հայաստանի նկարիչների միության երրորդ հարկի ցուցասրահում: Ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 22-ը:
 
Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին: Վերջինիս գլխավոր նպատակն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում: Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան երկրորդ գոյամարտում անմահացած հերոսների հիշատակին` հանձին կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի:
 
 
 
 
  -