Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ

  • 25-09-2021 19:00:00   | Armenia  |  

Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Այն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
 
Եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։
 
Համերգային ծրագրում Բեթհովենի,Բրուքների, Լիստի, Կոմիտասի, Միրզոյանի, Ավանեսովի, Կոկժաևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։ Նման մասշտաբի համերգ Երերույքում կայանում է առաջին անգամ։
 
Բոլոր այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լուսաբանել համերգը, խնդրում ենք մինչև ս․թ․ սեպտեմբերի 24-ը, ժամը 13:00 կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
  -