Ակնաբուժական միջազգային համաժողով

  • 24-09-2021 10:00:00   | Armenia  |  

Հարգելի՛ գործընկերներ,
 
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:00 «Անի Պլազա Հոթել»-ում (Երեւան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք, «Անի» դահլիճ) կմեկնարկի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը։
 
Հաշվի առնելով համավարակի պայմանները՝ այս տարի համաժողովի դահլիճում ներկա կլինեն սահմանափակ թվով մասնագետներ, մինչդեռ մյուսները հնարավորություն կունենան մասնակցել միջոցառմանն առցանց ձեւաչափով՝ միջազգային համաժողովի համար ստեղծված հարթակում:
 
Համաժողովի բացմանը ելույթ կունենան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը (առցանց), ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Մալայանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին (առցանց):
 
Միջոցառումը, որը կընթանա մինչեւ ս.թ. նոյեմբեր, նախատեսում է բազմաթիվ զեկույցներ, մասնագիտական քննարկումներ եւ աշխատաժողովներ ակնաբույժների, մանկաբույժների, նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների, մանկական սրտաբանների, այլ մանկական մասնագետների եւ ընտանեկան բժիշկների համար: Զեկույցները ոչ միայն Հայաստանից են, այլ նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:
 
 
  -