Հրազդան համայնքի ս. Նարեկ եկեղեցուն կից կառուցվել է համաքաղաքային հուշահամալիր

  • 16-10-2021 13:00:00   | Armenia  |  

Հարգելի գործընկեր,
 
Տեղեկացնում ենք, որ Աիդա և Արսեն Ավետիսյանների ֆինանսավորմամբ Հրազդան համայնքի Մաքարավան թաղամասում, ս. Նարեկ եկեղեցուն կից կառուցվել է համաքաղաքային հուշահամալիր: 
 
Հուշահամալիրի տարածքում կառուցվել է պատվո պատ, որտեղ  տեղ են գտել  ինչպես Հրազդան համայնքի, այնպես էլ շրջակա բնակավայրերի Ապրիլյան քառօրյա, 44-օրյա, և սահմանային ընդվզումների ժամանակ  զոհված նահատակների լուսանկարները: Հուշահամալիրի կենտրոնում ձեռակերտ խաչքար է:
 
Վաղը` հոկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա հուշահամալիրի բացումը: 
 
Բացման արարողությանը ներկա կլինեն  Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր:
 
Խաչքարի օրհնությունը կկատարի Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
Հարգանքով Հրազդանի համայնքապետարանի լրատվական ծառաություն:
Հետադարձ կապի կամ հարցերի դեպքում զանգահարել` 
 
060.46 01 55 լրատվության ծառայություն
098 90 20 70 Մամուլի քարտուղար Մայիս Պողոսյան
 
 
  -