Միքայել Ոսկանյանը և «Տաղարան» համույթը հանդես կգան համերգով

  • 28-10-2021 19:00:00   | Armenia  |  

Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգան համերգով։ «Զոմա , Զոմա էր...» խորագրով համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Ելույթ կունենա «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան), իսկ որպես մենակատարներ հանդես կգան Միքայել Ոսկանյանը (թառ /վոկալ), «Տաղարան» համույթի մենակատարներ Լուսինե Մարկոսյանը (մեցցո սոպրանո), Արսեն Ստեփանյանը (տենոր), Գայանե Ղամբարյանը (սոպրանո), Գալինա Ցոլակյանը (սոպրանո)։
 
Համերգային ծրագրում հեթանոս ժամանակներից մեզ հասած հայկական երգերի ու մեղեդիների մշակումներն են։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
  -